News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

SpaceX-ի եւ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում իջել է երրորդ տեղն` զիջելով իր տեղը Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոյին, վկայում են Bloomberg-ի հաշվարկները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ ինդեքսի՝ Մասկը վերջին օրվա ընթացքում 3.16 միլիարդ դոլար է կորցրել, արդյունքում նրա կարողությունը 160.6 միլիարդ դոլար է կազմել (24 տոկոսով պակաս, քան հունվարին): Առնոյի կարողությունն աճել է 285 միլիոնով՝ հասնելով 161.2 միլիարդ դոլարի: Նա հայտնվել է երկրորդ տեղում:

Առաջին տեղում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է. նրա կարողությունը մեկ օրվա ընթացքում աճել է 2.41 միլիարդ դոլարով՝ հասնելով 190 միլիարդ դոլարի:

Tesla-ի բաժնետոմսերի գինը երկուշաբթի ընկել է 2.2 տոկոսով եւ կազմել 576.83 դոլար: Մայիսի սկզբից բաժնետոմսերը կորցրել են իրենց արժեքի մոտ 18.7 տոկոսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ