News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրոպացի օրենսդիրները պետք է քննարկեն 2019 եւ 2020 թվականներին ԵՄ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների առաջընթացի մասին Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդարանի զեկույցները՝ նախքան կքվեարկեն այն բանաձեւի հարցով, որը կսահմանի հետագա քայլերն այն բանից հետո, երբ Անկարայի անդամակցության բանակցությունները սառեցվել էին 2018-ի հունիսին:

Եվրոպական ժողովրդական կուսակցություն (ԵԺԿ) խմբակցությունը հայտարարել է, որ կարծում է, թե անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները պետք է «պաշտոնապես դադարեցվեն, եթե ընթացիկ բացասական միտումը շտապ եւ հետեւողականորեն չփոխվի»:

«Քանի դեռ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է սադրել ԵՄ-ին եւ նրա անդամ-պետություններին, խախտում է Հունաստանի եւ Կիպրոսի տարածքային ամբողջականությունը եւ Թուրքիային հեռացնում է եվրոպական ստանդարտներից, օրենքի գերակայությունից եւ մարդու հիմնարար իրավունքներից, հարաբերությունների բարելավման որեւէ հեռանկար չկա»,- ԵԺԿ մամուլի քարտուղարին է մեջբերում Parliament Magazine-ը։

«Սա երկրում իրավիճակի վերաբերյալ ամենախիստ խորհրդարանական զեկույցն է, որն արտացոլում է վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների լուրջ եւ շարունակական հետընթացը»,- ասել է եվրապատգամավոր Նաչո Սանչես Ամորը:

«Զեկույցը հստակ ազդանշան է ուղարկում ինչպես Թուրքիային, այնպես էլ ԵՄ մյուս ինստիտուտներին եւ անդամ-երկրներին՝ առանց Թուրքիայում մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ոլորտում անհապաղ առաջընթացի, ԵՄ-ի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների բարելավում չի կարող լինել»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ