News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ երկրների գործընկերներին արտաքին քաղաքական համակարգումը, փոխադարձ աջակցությունը ուժեղացնելու եւ միջազգային հարթակներում համերաշխության ջանքերը շարունակելու կոչ է արել:

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում Լավրովը ներկայացրել է միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակի զարգացման հեռանկարների Ռուսաստանի գնահատականները:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի հարավային հատվածում իրավիճակի վերջին սրմանը վերաբերող հարցեր, պարզաբանվել են Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ այնտեղ տեղի ունեցած միջադեպերը կարգավորելու համար: «Սահմանային հարցերում լարվածությունը թոթափելու համար ղրղըզական եւ տաջիկական կողմերի մոտեցումներում նկատվել է դրական դինամիկա»:

Որոշում է կայացվել իրականացնել ՀԱՊԿ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների համատեղ միջոցառումներ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկատվական աշխատանքներն ավելացնելու ուղղությամբ:

Հաստատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների պլանը՝ արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հավաքական անվտանգության մասին՝ 2021-ի երկրորդ կեսի եւ 2022-ի առաջին կեսի համար:

Ռուսաստանի առաջարկությամբ ընդունվել են համատեղ հայտարարություններ՝ «Պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համագործակցության մասին», «Ռազմավարական գրոհային սպառազինության հետագա կրճատման մասին Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ նահանգների միջեւ 2010թ․ ապրիլի 8-ի պայմանագիրը երկարաձգելու մասին», «Նյուրնբերգում միջազգային ռազմական տրիբունալի 75-ամյակի մասին», «Կենսաբանական եւ թունավոր զենքի արգելման կոնվենցիայի ամրապնդման մասին»։

ՀԱՊԿ նախարարների խորհրդի հաջորդ նիստը որոշվել է անցկացնել Տաջիկստանի Հանրապետությունում՝ 2021թ․ նոյեմբերին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ