News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 20-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 26-ը չի զեկուցվում: Եվս 3 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին,

- Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության միջև իրավունքի գերակայության ոլորտում համագործակցության և Հայաստանում գրասենյակի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

- Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԲԱՐԻ ԱՐԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին,

- 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտո սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին,

- Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին,

- «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածության խթանման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

- Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին եւ այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ