News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի անդամները հինգշաբթի ձայների մեծամասնությամբ հաստատել են բանաձեւ, որը, փաստորեն, սառեցնում է Չինաստանի հետ ԵՄ ներդրումային նոր համաձայնագրի նախապատրաստումն ու վավերացումը Պեկինի կողմից ավելի վաղ ներդրված հակապատժամիջոցների, ինչպես նաեւ մարդու իրավունքների խախտումների պատճառով, որոնց համար Արեւմուտքը մեղադրում է Չինաստանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բանաձին կողմ է քվեարկել 599 պատգամավոր, դեմ՝ 30-ը, իսկ 58-ը մնացել է ձեռնպահ:

«Հաշվի առնելով Չինաստանի կողմից ընդունված պատժամիջոցները՝ հիմնավորված ենք համարում սառեցնել Չինաստանի եւ ԵՄ-ի միջեւ ներդրումների մասին համապարփակ համաձայնագրի քննարկումը, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի կողմից դրա հաստատման վերաբերյալ ցանկացած քննարկում», - ասվում է բանաձեւում:

Պատգամավորները Եվրահանձնաժողովին կոչ են արել այս համաձայնագիրը որպես լծակ օգտագործել Չինաստանում մարդու իրավունքների վիճակը բարելավելու եւ այնտեղ քաղաքացիական հասարակությանը աջակցելու համար: Բացի այդ, Եվրախորհրդարանը կոչ է անում ընդլայնել համակարգումը եւ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ «Չինաստանի վերաբերյալ տրանսատլանտյան երկխոսության շրջանակում», մասնավորապես՝ մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված միջոցառումների հետ կապված:  

Եվրախորհրդարանը նաեւ մատնանշել է Սինցզյանում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ապացույցների աճող թիվը, «ԵՄ-ին, համայնքի անդամ երկրներին կոչ է արել ակտիվացնել ջանքերը այդ փաստերի միջազգային հետաքննության հասնելու համար» եւ «ողջունել է ՉԺՀ չորս քաղաքացիների ընդգրկումը ԵՄ պատժամիջոցների ցուցակում, որոնք, ըստ Բրյուսելի, համարվել են մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ ներգրավված», նշվում է փաստաթղթում: 

Եվրախորհրդարանը կոչ է արել «օգտագործել բոլոր միջոցները, այդ թվում ՝ տնտեսական բնույթի՝ համոզելու Չինաստանին վերջ դնել Սինցզյանում եւ Տիբեթում մարդու իրավունքների խախտումներին»: 

ԵՄ արտգործնախարարները մարտին համաձայնության են եկել պատժամիջոցների ցուցակում ներառել Չինաստանի չորս քաղաքացիների եւ մեկ կազմակերպության`«Սինցզյանում ույղուր մահմեդական փոքրամասնության» հետապնդումների հետ կապված  մարդու իրավունքների ոտնահարման մեղադրանքով: Չինաստանի իշխանությունները բազմիցս հերքել են մեղադրանքները եւ հայտարարել, որ Սինցզյանի հետ կապված խնդիրները առնչություն չունեն մարդու իրավունքների չեն, չեն հանդիսանում էթնիկական կամ կրոնական խնդիրներ, այլ վերաբերում են բռնության, ահաբեկչության եւ անջատողականության խնդիրներին: 

Ի պատասխան ԵՄ որոշմանը՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել տասը եվրոպացիների, այդ թվում՝ Եվրախորհրդարանականների, ինչպես նաեւ չորս կազմակերպությունների նկատմամբ: Ավելի ուշ ՉԺՀ-ի նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարել են նաեւ ԱՄՆ-ը, Կանադան եւ Մեծ Բրիտանիան: Չինաստանի դեսպանները կանչվել են եվրոպական մի շարք այլ պետությունների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի արտաքին գործերի նախարարություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ