News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում բոլոր 18 տարեկան քաղաքացիների համար երկու տարով 300 եվրո արժողությամբ «մշակութային աբոնեմենտ» ներդնելու մասին: Այս մասին նա տեղեկացրել է TikTok-ի իր էջում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք 18-ամյա քաղաքացիների համար 300 եվրո արժողությամբ «մշակութային աբոնեմենտ» (Pass Culture) ենք ստեղծել, որը նրանք կարող են երկու տարի օգտագործել»,- ասել է Մակրոնը:

Այն հասանելի կլինի մայիսի 21-ից՝ տարբեր տոմսերի (կինո, համերգներ, շոուներ, թանգարաններ), մշակութային ապրանքների (գրքեր, սկավառակներ, գործիքներ), արվեստի առարկաների դասընթացների, կերպարվեստի համար սարքավորումների կամ թվային ծառայությունների (տեսախաղեր, առցանց երաժշտություն, էլեկտրոնային գրքեր) գնման համար: Սահմանափակումներ կան միայն որոշ արտասահմանյան հարթակների առումով: Աբոնեմենտ ստանալու համար պետք է գրանցվել հատուկ բջջային հավելվածում:

Մայիսի 19-ին Ֆրանսիան արդեն ներմուծել է 50 եվրոյի չափով «սպորտային աբոնեմենտ»՝ համեստ եկամուտ ունեցող ընտանիքների համար, որոնք կարող են այդ գումարով գրանցվել մարզական ակումբներում:

500 եվրո «մշակութային աբոնեմենտ» ներմուծելու Էմանուել Մակրոնի ընտրական խոստումը երկու տարի փորձարկվել է երկրի 14 դեպարտամենտներում: 2022 թվականի հունվարից 200 եվրոյի չափով գումարը մաս-մաս կբաժանվի բոլոր աշակերտներին: Աբոնեմենտը նախատեսված է գեղարվեստական կրթության 2017 թվականից մշակվող քաղաքականությունը ուժեղացնելու եւ մշակութային ոլորտի վերականգնմանն օգնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ