News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան աճում են պահանջարկի մեծացման հեռանկարների ֆոնին, ներդրողները գնահատում են գործարար ակտիվության կոմպոզիտային ինդեքսը (PMI) եվրոգոտու երկրների արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտում, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Brent նավթի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.57 տոկոսով՝ կազմելով 66.82 դոլար: Հյուսիսամերիկյան Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0.54 տոկոսով՝ կազմելով 66.71 դոլար: WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 0.49 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց 63.89 դոլար:

Նավթի շուկան երկուշաբթի առավոտյան դրական դինամիկա է երեւում եվրոգոտու համար PMI-ի տվյալների հրապարակումից հետո: Ներդրողները գնահատում են հումքի պահանջարկի աճի հեռանկարները: Այդպես, եվրոգոտու երկրների արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտում գործարար ակտիվության կոմպոզիտային ինդեքսը (PMI), ըստ նախնական գնահատականների, մայիսին աճել է մինչեւ 56.9 կետ ապրիլին գրանցված 53.8 կետից`  առավելագույնը երեք տարվա ընթացքում:

Գները մասամբ վերականգնվում են Եվրոպայից ուրբաթ ստացված PMI-ի դրական տվյալների ֆոնին, ինչը պահանջարկի կարճաժամկետ աճ է ենթադրում, մեջբերում է Wall Street Journal-ը Oanda-յի վերլուծաբաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ