News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի մի շարք համայնքներ մեծ վնասներ են կրել  երեկ՝ մայիսի 23–ին, տեղացած կարկուտի եւ ուժեղ քամու հետեւանքով։

«Պոլիէթիլենային թաղանթով ծածկված 20 հա ջերմոցների գրեթե 90%-ը  պատռվել է։ Ջերմատներում աճեցվող պոմիդորը, վարունգը, պղպեղը կարկուտը լրիվ ավերել է։  Ձմերուկ, սեխ չի մնացել, խաղող՝ նույնպես։  Քամու հետեւանքով նախկին կուլտուրայի շենքի, որտեղ հիմա գտնվում է գյուղապետարանը, տանիքի մի մասը պոկվել է, բացի այդ  7–ից 8 տանիք է վնասվել»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ակնաշեն համայնքի ղեկավար Միսակ Միսակյանը։

Ակնաշենում մոտ 200 տնտեսություն է տուժել,  ըստ համայնքի ղեկավարի՝ բոլորն էլ վարկային միջոցներով են մշակել իրենց այգիները։ Այս պահին վնասների գնահատում է կատարվում։

Աղավնատուն համայնքում տեղացած կարկուտը նախորդ տարիների պես ուժեղ չի եղել, բայց բանջարաբոստանային ցանքատարածությունները 30–40 տոկոսով վնասվել են։

«Մեր մոտ շատ ուժեղ չէր  ուրիշ համայնքների նման, պոլիէթիլենային թաղանթով ծածկված ջերմոցներն են պատռվել։ Կարկուտը մոտ 8 րոպե է տեղացել. նախորդ տարիներին այնքան ուժեղ կարկուտներ ենք տեսել, որ սա դրանց համեմատ չնչին էր։  Ժողովուրդը գիտի՝ պետությունը չի օգնելու նախորդ տարիների նման, եւ հիմա պետք է ապահովագրվեն, որ վնասի փոխհատուցում լինի»,– ներկայացրեց համայնքի ղեկավար Գնել Մաթեւոսյանը։

Գյուղում երկու հակակարկտային կայան է եղել, բայց ըստ համայնքի ղեկավարի՝ կարկուտը հակառակ ուղղությունից է տեղացել։

Համայնքի ղեկավարը  դժվարացավ նշել, թե քանի տնտեսություն է տուժել։

«Ժողովուրդը, որ գիտի օգուտ չի հասնելու, չեն գալիս գրանցվեն, որ իմանանք ով ինչքան վնաս է կրել»,– ասաց նա։

Ջրարբիում եւս կարկուտի հետեւանքները  զգալի են։ Համայնքապետարանում հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է  վնասների գնահատմամբ։

«Ում ցանքատարածությունը բաց է եղել, 100%-ով  վնասվել է, դրանք տնամերձ այգիներ են, որտեղ մշակում են վարունգ, լոլիկ, պղպեղ եւ այլ բանջարեղեն»,– նշեց համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ...
«Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները
Այսօր՝ մայիսի 2-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինս կողաշրջվել է
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 161 դեպք. Գրանցվել է 25 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 33 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի…
Փարիզում 57 ոստիկան տուժել է մայիսմեկյան ցույցերի ժամանակ
57 ոստիկան տուժել է մայիսմեկյան բախումների ժամանակ...
Ամենաշատ