News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհուրդը խստորեն դատապարտում է Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հարկադրված վայրէջքը, որը վտանգի է ենթարկում թռիչքների անվտանգությունը, ինչպես նաեւ լրագրող Ռոման Պրոտասեւիչին եւ Սոֆյա Սապեգիին բերման ենթարկելու փաստը: Այդ մասին ասված է ԵՄ առաջնորդների հայտարարություն մեջ,

Եվրոպական խորհուրդը

•             պահանջում է անհապաղ ազատել Ռոման Պրոտասեւիչին եւ Սոֆյա Սապեգիին, եւ ապահովել նրանց տեղաշարժման ազատությունը;

•             կոչ է անում քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն անհապաղ հետաքննել աննախադեպ եւ անընդունելի միջադեպը;

•             առաջարկում է Խորհրդին հնարավորինս արագ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ;

•             կոչ է անում Խորհրդին ձեռնարկել հավելյալ հասցեական տնտեսական պատժամիջոցներ եւ առաջարկում է Գերագույն ներկայացուցչին ու Հանձնաժողովին անհետաձգելի ժամկետներում ներկայացնել առաջարկներ այդ նպատակով;

•             կոչ է անում ԵՄ-ում տեղակայված բոլոր փոխադրողներին խուսափել Բելառուսի երկնքով թռիչքներից;

•             կոչ է անում Խորհրդին ձեռնարկել անհրաժեշտ միջոցները բելառուսական ընկերություններին ԵՄ տարածքով թռիչքներ կատարելու արգելքի համար եւ մերժել ԵՄ օդանավակայաններում հասանելիությունն այդ ավիաընկերությունների իրականացրած թռիչքների համար;

•             համերաշխություն է դրսեւորում Լատվիայի նկատմամբ լատվիացի դիվանագետներին անհիմն արտաքսելուց հետո;

•             Եվրամիությունը կշարունակի զբաղվել այդ հարցերով»,-նշվում է Եվրամիության անդամ երկրների գագաթնաժողովի արդյունքում:

Ryanair-ի ինքնաթիռը, որը թռիչք էր կատարում Աթենք-Վիլնյուս երթուղով, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Միսնկի օդանավակայանում ականապատման մասին հաղորդագրությունների պատճառով: Ինքնաթիռում գտնվել է Nexta տելեգրամյան ալիքի հիմնադիրներից մեկը՝ Ռոման Պրոտասեւիչը, որին Բելառուսի իշխանությունները համարում են ծայրահեղական: Պրոտասեւիչին բերման են ենթարկել: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ մի քանի հոդվածների հատկանիշներով, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում: Բերման է ենթարկվել նաեւ նրա ընկերուհին՝ ՌԴ քաղաքացի Սոֆյա Սապեգան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ