News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ոչ թե զինված ագրեսիան դիմագրավելու օգնության համար, դա ներկայացված է բոլորովին այլ հոդվածով։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմելը, նրա խոսքով, վերաբերում է այն հոդվածին, որը նախատեսում է խորհրդակցություններ, ուստի այս դեպքում ՀԱՊԿ-ը հարցում է կատարում։

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի հնարավորությունները չեն սահմանափակվում ռուս զինծառայողների քանակական կազմով, որոնք այս պահին գտնվում են Հայաստանում, եւ բանն անգամ ռուս զինծառայողների քանակը չէ, այլ նրանց ներկայության փաստը։ «Ես կարծում եմ, որ բոլորն են հասկանում աշխարհում, որ ինքնին Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում նշանակում է, որ Մոսկվան ուշադիր հետեւում է իրադարձություններին, եւ այս իմաստով նույնպես անվտանգության երաշխավոր է, ինչպես եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս մասնակիցները։ Մենք գիտենք, որ բանակցություններ են ընթանում։ Հայկական տարածքում ինչ-որ   հեռավորությամբ խորանալու հնարավորությունն իսկ առաջ է եկել, ինչպես ես եմ հասկանում, հենց որովհետեւ Հայաստանի սեփական սահմանապահ զորքերը, Հայաստանի զինծառայողները չեն գտնվել սահմանագծին, այլ եղել են տարածքի խորքում, ինչը ֆիզիկական հնարավորություն է ստեղծել այդ հեռավորությունը հաղթահարելու համար»,- ավելացրել է պատգամավորը։

պետական ​​սահմանի Զատուլինը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմում պարտվելուց հետո պարզ դարձավ, որ մեծ ջանքեր են պահանջվում ոչ միայն Հայաստանի զինված ուժերի, այլեւ ընդհանուր Հայաստանի պաշտպանունակության, բարոյական վիճակի, վստահության վերականգնման համար, որ երկիրը կարող է պաշտպանվել իր իսկ ուժերով:

«Տեղի ունեցածի պատճառն այն է, որ Հայաստանը հայտնվել է ներքին պառակտման վիճակում: Սակայն դա ոչ մի կերպ չի արդարացնում Ադրբեջանի սադրանքը` հայկական տարածքով տեղաշարժման տեսքով, որն օգտագործում է հարմար պահը` կրկին առավելություններ, կրկին ինչ-որ բան ստանալու համար: Սա լիովին թափանցիկ իրավիճակ է, եւ այն պետք է ախտորոշվի: Կապ չունի` դրա մասին հրապարակավ է հայտարարվել, թե  ոչ հրապարակավ: Վստահ եմ, որ ստատուս քվոն պետք է վերականգնվի»,- ասաց պատգամավորը:

Զատուլինը նշեց, որ ցանկացած լուրջ որոշում, որը պետք է կայացնի Հայաստանը, այդ թվում` սահմանի վերաբերյալ, միշտ ատ ուշադիր դիտարկվելու է Հայաստանի ներսում, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություններով, դրանց նախօրեի պայքարի սրությամբ պայմանավորված իրավիճակը հանրապետությունում պարզապես թույլ չի տալիս օբյեկտիվ դիտարկել տեղի ունեցողը:

Հիշեցնենք, որ Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին ադրբեջանցի զինծառայողների` պետական ​​սահմանի ապօրինի հատման կապակցությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ