News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանին Ղարաբաղում օգնեց այն, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարցեր առաջացան, անվստահություն, թերի վստահություն միմյանց նկատմամբ: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նա նշեց, որ գլխավոր հարցը, որը հենց սկզբից եղել է ղարաբաղյան հակամարտության հիմքում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, իսկ այն շարունակում է չլուծված մնալ:

Ըստ նրա` նախկինում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ելնում էին նրանից, որ կարգավիճակի հարցը պետք է որոշվի Ադրբեջանի հետ համաձայնագրի արդյունքում, որի համաձայն շրջանների մի մասը կփոխանցվի ինքնուրույության, անկախության ճանաչման դիմաց: «Հիմա մենք արդեն հասկանում ենք, որ այդ տարածքները փոխանցվել են Ադրբեջանին` ռազմական գործողությունները դադարեցնելու, այլ ոչ թե կարգավիճակի դիմաց: Սա է հիմնական չլուծված հարցը: Դրան դժվար է մոտենալ Հայաստան վիճակի պատճառով:

Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ Ադրբեջանի կողմից առաջ քաշված պահանջների ոգով ցանկացած որոշում, այն է` տարածքային ամբողջականություն Ադրբեջանի ԽՍՀ սահմաններում, անիրականանալի է: Անհրաժեշտ է պայմանավորվածություններ ձեռք բերել, այլ ոչ թե ապագա ռազմական հակամարտությունների ու բախումների անվերջ շարան առաջացնել: Անհրաժեշտ է ընդառաջ գնալ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում, քանի որ Ղարաբաղի բնակչությունը պատրաստ չէ ապրել Ադրբեջանի կազմում: Բաքուն համաձայն չէ, բայց միջազգային միջնորդները փորձեցին համաձայնության հասնել, որ Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվի՝ մինչեւ կոնկրետ ժամանակահատված ԼՂՀ բնակչության համամասնությունների պահպանմամբ: Դա նշանակում էր, որ բնակչությունը հստակ կքվեարկեր անկախության օգտին»,- հավելեց պատգամավորը:

Զատուլինը նշեց, որ Ադրբեջանը քաջ գիտակցում էր դա եւ խաղաղ կարգավորում չէր ցանկանում, եւ ինչ-որ պահից նրանք սկսեցին մտածել ռազմական ռեվանշի մասին: «Նրանց օգնեց այն, որ թավշյա հեղափոխությունից հետո Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ անվստահություն առաջացավ, միմյանց նկատմամբ ոչ լիարժեք վստահություն առաջացավ: Ադրբեջանը օգտվեց դրանից, ինչն էլ եղավ տեղի ունեցածի արդյունքը»,- պարզաբանեց Կոնստանտին Զատուլինը:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, ապա նրանք, ըստ պատգամավորի, կատարում են իրենց պարտականությունները, բայց հրաշագործներ չեն: «Մենք կարող ենք կյանքի բոլոր դեպքերի համար հնարավոր բախումներ կանխատեսել: Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր բնակչին չի կարող մի զինվոր կցվել: Դրա համար էլ միջադեպեր են առաջանում: Վախենամ` դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկու կողմերի նկատմամբ արդարության նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- կարծում է պատգամավորը:

Նա համոզմունք հայտնեց, որ առանց փոխզիջումների անհնար է հասնել հարաբերությունների այնպիսի մակարդակի, որոնց դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումն ինքնին ենթադրվող կլինի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ