News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հանդիպումներ են ունենում հայաստանյան ռեկտորների հետ:

Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Ավինյանն ու Թորոսյանը ռեկտորների հետ առանձին-առանձին են հանդիպում ու խնդրում են հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ իրենց հետ լինել, աշխատել իրենց ձայներ բերելու ուղղությամբ կամ գոնե չեզոքություն դրսևորել ու որևէ քաղաքական ուժերի չսատարել:

Ըստ մեր տեղեկությունների, եղել են ռեկտորներ, որ մերժել են անգամ Ավինյանի և Թորոյանի հանդիպման հրավերը ու հայտարարել, որևէ ցանկություն չունեն նրանց հետ զրուցելու: Իսկ ռեկտորների մի հատվածն էլ բացառել է, որ իրենց հետ կաշախտեն, ինչ-որ կոմպրոմիսների կգնան:

Ռեկտորները նշել են, որ իրենք բազմիցս խոսել են իշխանությունների հրաժարականի մասին ու այժմ էլ այդ կարծիքին են: Այսինքն՝ ստացվում է, որ կառավարության երկու կարկառուն դեմքեր զբաղված են տարբեր պաշտոնյաններին համոզելու, նրանց վրա ճնշում գործադրելու, որպեսզի իրենց կուսակցության համար նրանք ձայներ ապահովեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ...
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել...
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է...
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ...
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ...
Ամենաշատ