News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը վրացի գործընկերներին անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել հենց վրացերենով։

Նա, իհարկե, Facebook-ի իր էջում այդ գրառմանը կցել է նաև շնորհավորանքի հայերեն տարբերակը։

«Որպես ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար՝ շնորհավորում եմ Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության նվիրական օրվա կապակցությամբ։ Աշխարհում ու հատկապես տարածաշրջանի ժողովուրդների համար այս բարդ ու փոթորկալից ժամանակներում վրաց ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու բարօրություն: Շնորհակալ եմ բարեկամության համար, շնորհակալ եմ փոխօգնության համար, շնորհակալ եմ համագործակցության համար Վրաստանի սիրելի քաղաքացիներ»,-գրել է նա:

Վրացերենով շնորհավորանք է հղել նաեւ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նա գրել է. « Մայիսի 26-ին վրաց ազգը նշում է Վրաստանի անկախության օրը: Շնորհավորու՛մ եմ մեր դարավոր բարեկամներին այս տոնի առթիվ և հաջողություններ մաղթում պետականության կառուցման գործում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ