News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեկ հրապարակվեցին 2021թ հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները։ Այս տարվա առաջին 4 ամիսներին առկա է աճ՝ 2.6%։ Ասեմ, որ այդ (համանման) թիվը Չինաստանում շուրջ 18.3% է (առաջին եռամսյակի համար) և 30.3 % արդյունաբերության մասով առաջին 4 ամիսների համար։ Չինացիք, սակայն, համեստորեն նշում են, որ նման բարձր թվերը պայմանավորված են նրանով, որ 2020-ի թվերը ցածր են եղել պանդեմիայի պատճառով։ Ի դեպ, աշխարհում ընդունված է ՀՆԱ թվերը հաշվառել եռամսյակներով։ Ամսեկան ՀՆԱ-ն մեծ աղճատումներ է տալիս։ ՀՀ-ում ուրիշ է։ ԱՎԾ-ն մոգոնել է ՏԱՑ ցուցանիշը և անում է ինչ ուզում է։ Եվ ահա 2021-ի առաջին 4 ամիսների ՏԱՑ-ը կազմել է +2.6%։ Ընդ որում 2021-ի ապրիլը 2020-ի նկատմամբ՝ 22.3%։ Հիմա էկոնոմիկայի նախարարն էլ ասում է. զգուշացնում էի չէ՞, որ 2021-ին երկնիշ աճ է լինելու։ Լավ ի՞նչ ասել այս երևույթներին։ Նախ, աճ կա միայն այն պատճառով, որ 2021-ի մարտի կեսերից լոկդաուն էր։ 2-րդ, 2020-ի ապրիլին եղել է 22 աշխատանքային օր, իսկ 2021-ին՝ 21։ Երրորդ, 4 ամիսների ՏԱՑ-ի մեջ գյուղատնտեսություն չկա (այստեղ անկում ունենք)։ Ի՞նչ է ՏԱՑ-ը՝ անհասկանալի է։ Մի խոսքով, պետք է պրիդուրոկ լինել նման պայմաններում երկնիշ տնտեսական աճից խոսելիս։ Ստացվում է նիկոլականներն ի՞նչ ասում են՝ սուտ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ