News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իսրայելը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները հարկային համաձայնագիր են կնքել, հայտնել է Իսրայելի ֆինանսների նախարարությունը` այդ քայլը նախորդ տարի հարաբերությունների կարգավորումից հետո երկրների միջեւ բիզնեսի զարգացման խթան անվանելով, հայտնում է Reuters-ը:

Հոկտեմբերին ԱՄԷ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Իսրայելի հետ կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրի շուրջ:

Սա ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորումից ի վեր ստորագրված առաջին հարկային համաձայնագիրն է: Դրան զուգահեռ՝ Իսրայելը քայլեր է ձեռնարկել Մարոկկոյի եւ Սուդանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

Համաձայնագիրը առաջին հերթին հիմնված է ՏՀԶԿ մոդելի վրա, հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար Իսրաել Կացը՝ հավելելով, որ այն «որոշակիություն եւ գործարար ակտիվության համար նպաստավոր պայմաններ է ապահովում եւ ամրապնդում է տնտեսական կապերը» ԱՄԷ-ի հետ:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին նշել է, որ համաձայնագիրը թույլ կտա զգալիորեն խթանել ներդրումներն ու առեւտուրը, ինչը կօգնի երկու երկրների տնտեսություններին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ