News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մանրամասներ Շիշ բռնողի բանդայի մասին, որին այսօր կալանավորել են ոստիկանները։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը։

«Բանդան կազմակերպել եւ իրականացրել է Դոն Պիպոյի հարազատ եղբորը վերացնելու գործողությունը։ Էջմիածինցի հեղինակությունը շատ լուրջ կապեր ունի ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում։ Ակնթարթորեն իրականացվել է քիլերներին կալանավորելու գործողություն։ Տեսանյութի հայտնվելուց մեկ ժամ հետո ոստիկանություն եկավ իմքայլական պատգամավոր եւ Փաշինյանի աջ ձեռք, Շիշ բռնող մականունով ավազակը։ Պահի սրությունը խորացնում է նաեւ այն, որ Շիշ բռնողի հարազատ եղբայրը Նիկոլ Փաշինյանի օգնականն է եւ նրա ամենավստահելի մարդը։ Իշխանությունները մի քանի ժամ է՝ փորձում են ճնշում գործադրել ոստիկանության վրա, որպեսզի բաց թողնեն բանդային։ Ոստիկանությունը չի հանձնվում եւ հայտարարում է, որ քիլերներին բռնել են հանցանքի վայրում։ Փաշինյանի օգնականը Նիկոլից պահանջում է, որպեսզի նա ստիպի բաց թողնել բանդային, այլապես, ինչպես ասել է նա, պատասխանատու չէ Նիկոլի ընտանիքի մասին ամենագաղտնի բնույթի ինֆորմացիայի համար։ Թե ինչով կավարտվի այս ամենը՝ հայտնի չէ, բայց ինֆորմացիան ակնթարթորեն տարածվեց Հայաստանում, եւ անգամ Փաշինյանի ամենամոլի կողմնակիցներն են շոկի մեջ։ Ստացվում է, որ Փաշինյանն ու իր թիմն են հենց իսկական մարդ սպանողները»,- գրել է Գաբրելյանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ