News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի մի շարք տարածքներում տեղումներ չլինելու պատճառով մեղվապահները մեղուները պահելու խնդրի առաջ են կանգնել։ 

Շիրակի մարզի Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղում մեղվաբուծությամբ զբաղվող Հակոբ Խաչատրյանը հայտնում է, որ Շիրակի մարզում երաշտ է, մեղուները պահելու հետ կապված լուրջ խնդրի առաջ է կանգնել. «Արդեն մի շաբաթ էլ հարավ քամին չի դադարում։ Չորացել են ցորենի ու գարու դաշտերը, խոտ չկա, կորնգանը ժամանակից 10 օր շուտ ծաղկեց եւ կպած է գետնին։ Մեղվաընտանիքները կերի պակասից թրթուրներին քանդում դուրս են շպրտում, ստիպված պիտի կերակրենք։ Ամասիայում եւ Աշոցքում գրեթե նույն վիճակն է։ Խոսքս ուղղում եմ Շիրակի մարզպետարանին։ Օգնեք մեղվաբույծներին եւ գյուղացիներին դուրս գանք այս վիճակից»։

NEWS.am-ի հետ զրույցում գյուղատնտես Հարություն Մնացականյանն ասաց, որ Հայաստանում մեղուների քանակը բավականաչափ պակասել է.

«Բացի չորային լինելը, քանի որ Հայաստանում մի քիչ այգեգործությունը շատացել է ու ավելի բարձիթողի վիճակ է, պեստիցիդներն էլ են շատ օգտագործում գյուղատնտեսության մեջ, ու մեղուների անկում է տեղի ունենում։ Բավականաչափ պակասել է մեղուների քանակը, Հայաստանում մեղրի սպառումն է պակասել, ինչն իր հերթին նորից բերում է այս խնդիրներին»։

Հարություն Մնացականյանի խոսքով՝ մեղվաբուծությանը խթանելու համար պետական լուրջ քաղաքականություն է պետք. «Մեղվաբուծությունը միայն մեղրի արտադրությունը չի, դա մի ամբողջ մուլտիպլիկատիվ էֆեկտ է ապահովում թե բերքատվության վրա, թե այգիների։ Եթե պետությունը չփորձի միջամտել, ունենալու ենք այն, ինչն ունենք մինչեւ հիմա. կեղծված մեղր, մեղրի քանակի պակասում, մեղուների անկում»։

Հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է անի պետությունը, գյուղատնտեսն ասաց. «Տարբեր սուբսիդիաներից սկսած, տարբեր արտոնություններով, խիստ վերահսկողությունը կեղծ մեղրի արտադրության։ Կեղծն այնքան է տարածված Հայաստանում, որ ոչ ոք չի կարողանում կողմնորոշվել՝ բնական որն է, կեղծը՝ որը։ Աջակցություն չստանալու դեպքում էլ մեղվաբույծների մեծ մասը հիասթափվում ու անցնում է ուրիշ գործի»։

NEWS.am-ի հետ զրույցում Արթիկի մեղվաբույծների եւ ֆերմերների ասոցիացիա ՀԿ նախագահ Ջիվան Ասլանյանն ասաց, որ այդ խնդիրը կարգավորելու միակ տարբերակը մեղուներին բարձրադիր տարածքներ տեղափոխելն է։

«Մեր մոտ բավականչափ տոթ է, երկար ժամանակ է, որ տեղումներ չեն եղել։ Ամեն օր մտածում եմ՝ ինչով կարելի է օգնել մեղվաբույծներին։ Այդ դեպքում պետք է լինեն տարածքներ, որտեղ երաշտն այդքան շատ չի դրսեւորվել, եւ մեղուներին տանել այդտեղ։Մեղվաբույծները պետք է հետաքրքրվեն՝  մարզում որտեղ  կան նման տարածքներ։ Հայրենյացում երկար ժամանակ տեղումներ չեն եղել, Աշոցքի տարածաշրջանում տեղումները խիստ պակաս են։ Հիմա մեղվի աշխատելու ուժեղ ժամանակն էր, պիտի բերք բերեր, բայց կերի խնդիր կա։ Մեղուն եղածը սպառել է, բայց չկա ուրիշ կեր, որ կարողանա իր պաշարը լրացնի։ Միակ ելքն այն է, որ պետք է տարածքներ գտնել, որտեղ մեղվի համար բարենպաստ կլինեն։ Շատ տխուր իրավիճակ է։ Այս մի քանի օրվանից կախված է, թե նրանց ամբողջ տարվա աշխատանքն ինչ արդյունք կունենա։ Ամբողջ տարին սպասում են այս մեղրաբերքին, պատկերացրեք մեղրաբերքի շրջանում նման երաշտ։ Եթե հնարավորություն չունի մեղուներին տեղափոխելու, ստիպված է կերակրել, որպեսզի մեղուները գոյատեւեն»,- նշեց Ջիվան Ասլանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ