News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը. հայերը գաղթելու են հայերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

19-րդ դարի վերջերից հայերը գաղթում էին Օսմանյան կայսրությունից, որ փրկվեն:

20-րդ դարի կեսերից մինչ օրս հայերը գաղթում են մերձավորարեւելյան պատերազմներից, որ ապրեն:

1988-ից հայերը գաղթում էին ադրբեջանական վայրագություններից, որ չմորթվեն:

1991-1996թթ. հայերը գաղթում էին նախ պատերազմի, ապա ճգնաժամի պատճառով:

2000-ականներին հայերը գաղթում էին Հայաստանից, որ լավ կամ ավելի լավ ապրեն:

2021թ. ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը. հայերը գաղթելու են հայերից:

Ափսոս էին տղերքը…

Հ.Գ.Երեւանի Սարյան փողոցը՝ այս րոպեներին:

Հ.Գ.Գ.  Հայաստանի Հանրապետության տարածքը շուրջ 3 շաբաթ է՝ օկուպացված է թշնամու կողմից»,- գրել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ