News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում այսօր Նիկոլ Փաշինյանը այցելություն է կազմակերպել, որտեղ խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը եւ ազատ տեղաշարժը: 5-րդ ալիքի եթերում լրագրողներ Անի Գեւորգյանը եւ Սյուզի Բադոյանը ներկայացրել են մանրամասներ, թե ինչպես են այսօր խոչընդոտել նրանց աշխատանքը Արարատի մարզում:

Լրագրող Սյուզի Բադոյանը տեղեկացրել է՝ նրան հայտնել են, որ վարչապետի պաշտոնակատարը այց է կազմակերպում Արարատի մարզ, եւ նա, հրավիրելով գործընկերուհի Անի Գեւորգյանին, ուղեւորվել է այնտեղ:

«Ես զանգեցի Անի Գեւորգյանին, մենք ճանապարհին օպերացիա ենք մշակել, որ եթե նրան բռնության ենթարկեն, ես պետք է տեսանկարահանեմ, եթե ինձ՝ ինքը»,- ասել է Սյուզի Բադոյանը:

Tert.am-ի լրագրող Անի Գեւորգյանը ներկայացրել է մանրամասներ, թե ինչպես են նկարահանման ժամանակ խլել նրա բջջային հեռախոսը:

«Ոստիկանների ներկայությամբ մի շրջիկ ցուցարար կին ինձ ապտակեց եւ խլեց հեռախոսս, դա մենք հրապարակել ենք, իմքայլական մարզային հեղինակությունները այդ կնոջ ձեռքից էլ իմ հեռախոսը վերցրեցին եւ հավանաբար ուզում էին ինֆորմացիան ջնջել, այդ պահին, որ բղավում էի, որ հեռախոսս վերադարձնեն, ոստիկանները միջամտեցին, բայց այդ ընթացքում կինը հասցրեց ինձ ապտակել»,- ասել է Անի Գեւորգյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ