News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հունիսին Ճապոնիայի մայրաքաղաքում աշխատանքները ամփոփեց Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթն, որի արդյունքներով ARARAT Նաիրի 20 տարվա հնացման կոնյակը արժանացել է ոսկե մեդալի և «Կատեգորիայի հաղթող» կոչմանը։ 

Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթն, որը գործում է Ճապոնիայի համապատասխան հետազոտական կենտրոնի կառավարմամբ, միտված է համաշխարհային մակարդակով բացահայտելու և տարածելու բարձր որակի խմիչքները։ Այս տարի մրցույթին մասնակցեցին 427 խմիչքներ աշխարհի տարբեր երկրներից, որոնց թվում էին նաև համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր ապրանքանիշեր։ Այդ իմաստով մրցակցությունը ARARAT Նաիրիի համար ևս թեժ էր, սակայն լեգենդար հայկական կոնյակը հաղթահարեց թե´ մրցույթի առաջին՝ մասնագետների անհատական գնահատականի, թե´ երկրորդ խմբային քննարկումների փուլերը և հայտնվեց «Լավագույներից լավագույնը» անվանակարգում, որի արդյունքում բաշխվեցին մրցույթի ոսկե հաղթանակները։     

«Ուրախ եմ, որ վերափոխելով մեր կոնյակի արտաքին տեսքը և բացելով ARARAT կոնյակների պատմության մի նոր էջ, մենք կարճ ժամանակում արժանացանք բարձր գնահատականի աշխարհի ամենատարբեր անկյուններում, ամենադժվարաճ մասնագետների կողմից։ Սա, կարծում եմ, գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու, որ լեգենդար հայկական կոնյակը անվերապահորեն շարունակում է հաղթանակների լավագույն ավանդույթները՝ բացելով նորանոր հեռանկարներ բրենդի առավել լայն և ընդգրկուն առաջխաղացման համար», - նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։     

1967 թվականին ստեղծված ARARAT Նաիրի կոնյակը արժանացել է 30-ից ավելի ոսկե մեդալների աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում, սակայն սա առաջին հաղթանակն է ծագող արևի երկրից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ