News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ո՞վ էր վերջին պատերազմի պատճառը։ Դա ռուսական պատվեր էր եւ պատճառ, որպեսզի ռուսներն ստանան ճանապարհ Զանգեզուրով եւ Նախիջեւանով։ Այս մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավում մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հունիսի 8-ին հայտարարեց քաղաքացիներից մեկը կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանին։

Քաղաքացին նրան հարցրեց, թե ինչու երբ նա եկավ Ռուսաստանից, առաջարկեց եւս մեկ ռուսական ռազմակայան տեղակայել Սյունիքի մարզում։ «Դուք, ինչ է, ուզում եք ամբողջ Հայաստանո՞ւմ ռուսական բազաներ տեղակայել»,- ավելացրեց նա։

Մարուքյանն ի պատասխան ասաց, որ 1991-ից ի վեր, Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո Թուրքիայի հետ սահմանին կանգնած են ռուս զինվորականները։ Ընդ որում՝ հայ-ադրբեջանական սահմանին նրանք չկային։ «Իսկ ինչո՞ւ դու այնտեղ կանգնած չէիր։ Դու սկզբում կանգնիր, հետո խոսիր»,- ասաց նա։ Կուսակցության ղեկավարը քաղաքացուն կոչ արեց չգոռալ, իսկ նա ի պատասխան կոչ արեց չվիրավորել իրեն։ Մարուքյանը հիշեցրեց, որ հայ-իրանական սահմանին նույնպես կանգնած են ռուսական զորքերը։

Քաղաքացու կարծիքով՝ պետք է հասնել այն բանին, որպեսզի գան եվրոպացիները եւ միջամտեն։ «Այնպիսի մարդկանց պատճառով, ինչպիսին դուք եք, մենք ունենք գերիներ, իսկ սահմաններն այս վիճակում են։ Քանի՞ անգամ են ամբողջ պատմության ընթացքում եվրոպացիները եկել ու կանգնել Հայաստանում։ Դուք հակառուսական քարոզչություն եք վարում»,- նշեց Հայաստանի վարչապետի թեկնածուն, որը բոլորովին վերջերս հանդես էր գալիս ՀԱՊԿ-ից եւ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ