News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այս պահին ամենաքիչ գրավիչ ակտիվը բիթքոինն է: Այս մասին հայտնում է Bitcoin.com պորտալը` վկայակոչելով Goldman Sachs բանկի հայտարարությանը: Վերջինս վերջերս երկու կլոր սեղան է անցկացրել, որին մասնակցում էր հեջ-ֆոնդերի 25 ներդրումային տնօրեն եւ միայն երկար պաշտոններ զբաղեցնող ֆոնդեր, հարցվածների 35 տոկոսը բիթքոինն ամենաքիչ գրավիչ ակտիվն է անվանել: Հակավարկանիշի երկրորդ հորիզոնականը` 25 տոկոս ցուցանիշով, զբաղեցրել են ներդրումներն IPO-ով, հայտնում է «Փրայմ»-ը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին մեկ այլ խոշոր ամերիկյան բանկ՝ Bank of America-ն, նմանատիպ հարցում էր անցկացրել, որի ընթացքում պարզել էր, որ բիթքոինը պահանջարկ ունի ակտիվների կառավարիչների շրջանում: Հարցմանը մասնակցել էր 216 թոփ մենեջեր, որոնց ընդհանուր կառավարվող ակտիվները 625 միլիարդ դոլար էին կազմում:

Հունիսի սկզբին Goldman Sachs-ի հումքային ապրանքների բաժնի ղեկավար Ջեֆ Քարին հայտարարել էր, որ կրիպտոարժույթները, որպես ներդրումային գործիք, ի վիճակի չեն փոխարինել ոսկուն: Ըստ նրա` դրանք ավելի շատ պղնձի են նման, քանի որ ռիսկամետ ակտիվներ են:

Անցյալ ամիս Goldman Sachs-ը բիթքոինը որպես ակտիվների դաս էր ճանաչել, ինչպես նաեւ հայտնել էր ինստիտուցիոնալ ներդրողների եւ ակտիվների կառավարիչների շրջանում կրիպտոարժույթների աճող պահանջարկի մասին: Բացի այդ, բանկն առաջինն էր ԱՄՆ խոշորագույն ներդրումային բանկերի շարքում, որը կրիպտոարժույթով առեւտրի բաժին բացեց: Նոր բաժինն արդեն հաջողությամբ վաճառքներ է իրականացրել բիթքոինի հետ կապված դերիվատիվների երկու տեսակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ