News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երևանում մեկնարկել է «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթ»-ը, որը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով:

ԲՏԱ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Միջոցառման շրջանակներում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը։ Նա ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի անունից ողջունել է մասնակիցներին, նշել է, որ միջոցառումը կարևոր հարթակ է ՀՄՄ փորձագետների և հեռահաղորդակցության ոլորտի մասնագետների միջև քննարկումների, ՀՄՄ հետ հետագա համագործակցության նոր ճանապարհներ նախանշելու համար։

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Էլեկտրակապի միջազգային միության ԱՊՀ երկրների համակարգող Ֆարիդ Նահլին (հեռահար)՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կլինի շատ արդյունավետ, կիրականացվեն ակտիվ քննարկումներ և համատեղ ջանքերով կգտնեն ոլորտի զարգացման համար լավագույն լուծումները:

Հայաստանի օպերատորների միության  տնօրեն Քրիստինե Գյոնջյանն էլ, ողջունելով կլոր սեղան քննարկման բոլոր մասնակցիներին, նշել է, որ հանդիպումը կնպաստի պետական, մասնավոր հատված, միություններ համագործակցությանը, ինչը կարևոր նախապայման է ոլորտի զարգացման և լավագույն փորձի ներդրման համար:

Միջոցառման շրջանակներում ՀՄՄ փորձագետների կողմից ներկայացվել են դասախոսություններ Հայաստանի Հանրապետությունում  լայնաշերտ ինտերնետի հասանելիության ապահովման, ինտերնետի արդյունավետ կառավարման, լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքների քարտեզագրման, ինտերնետ միացումների առավել արդյունավետ գործիքների ընտրության և մի շարք այլ թեմաներով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ