News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեկ ես հայտարարություն եմ արել, այսօր էլ մեր համապատասխան մարմիններին հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն մեր առաջարկը, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում քարոզչության ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «ՔՊ»-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ հասկանանք, և հանկարծ չմտածեք, որ սա միակ ուղղությունն է, գործիքը և հուսահատ քայլը մեր գերիների խնդիրը լուծելու համար: Ուզում եմ՝ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է արվում: Ես հիմա նույնիսկ չեմ ուզում այդ աշխատանքը, հեռանկարները գնահատել, որովհետև այդ թեմայով մի բառ, մի նախադասություն ավել-պակաս ասելը կարող է չնախատեսված և ոչ անհրաժեշտ զարգացումներ առաջ բերել: Ես ուզում եմ, որ դուք ուղղակի վստահ լինեք, որ շատ ինտենսիվ աշխատանք է արվում, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ, այլ մի քանի»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր՝ հայելային տարբերակով զորքերը հետ քաշելու առաջարկը, որը պատրաստ է ցանկացած պահի քննարկել:

«Քանի որ Ադրբեջանն ասում է, որ իրենք քարտեզներ ունեն, և իրենց քարտեզներով այդտեղով է անցնում, այսինքն՝ խնդիրը սահմանների ճշգրտման մեջ է, մենք առաջարկում ենք հայելային եղանակով զորքերը հետ քաշել, սահմանային գծի երկայնքով կանգնում են ռուս սահմանապահները, նաև՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության ներգրավմամբ, մենք սկսում ենք սահմանային գծի ճշգրտման աշխատանքները՝ Սոթք-Խոզնավար հատվածում: Մենք ասել ենք, որ դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը մեզ համար մերժելի չէ»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկացած անկախ երկիր ինչ-որ մի պահի այդ խնդրի առաջ կանգնում է, և որ ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքներին՝ միաժամանակ ընդգծելով ՄԽ շրջանակում ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը:

«ՀՀ-ում կան ուժեր, գործիչներ, որ ուզում են այս երկու հարցը կապել իրար՝ ասելով, որ եթե սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի հարց է սկսված, ուրեմն՝ Ղարաբաղի հարցը փակված է, ոչ, ոչ, երիցս ոչ: Կարող եք վստահ լինել, որ մենք այդպիսի իրադրություններ թույլ չենք տա, որ մենք կանգնենք ինչ-որ փաստերի առաջ: Մեզ համար մեծագույն խնդիր է ՀՀ-ի համար խաղաղ զարգացման դարաշրջան ստեղծելը, բացելը, բայց դա չի նշանակում, թե ՀՀ-ի, Արցախի շահերը կարող են զոհաբերվել այդ նպատակի համար: Մեկը մյուսին չի հակասում, ընդհակառակը՝ մեկը մյուսին շարունակում է»,- եզրափակեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ