News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մամուլի քարտուղար Ջեն Փսակին համեմատել է նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Սպիտակ տանն իրադրությունը «Գահերի խաղ» հեռուստասերիալի հետ:

Քաղաքական գործիչը նշել է, որ Թրամփի նախագահության չորս տարիների ընթացքում տեղի են ունեցել տեղեկատվության բազմաթիվ արտահոսքեր ամերիկյան իշխանության մարմիններից պաշտոնյաների միջեւ մրցակցության պատճառով: Նա ընդգծել է, որ երկրի նախկին առաջնորդի վարչախմբի օրոք «Գահերի խաղի» շնչով շատ դրամատիկ իրադարձություններ չեն դիտարկվում»:

Փսակիի կարծիքով՝ նոր նախագահի օրոք ԱՄՆ քաղաքական շրջանակում մթնոլորտը փոխվել է դեպի լավը: «Այժմ Սպիտակ տան մշակույթը կայանում է նրանում, որ անցնենք գործի, զբաղվենք սեփական գործով, լինենք թիմի մաս»,-հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ