News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 28
Տեսնել լրահոսը


Մեզ անընդմեջ վախեցնում են պատերազմով: Չի սկսվի պատերազմ: Այդ մասին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հունիսի 13-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

«Ներկայում ադրբեջանական բանակն այնքան էլ ուժեղ չէ, Ղարաբաղում պատերազմից հետո այն շատ թուլացած է, շատ զոհեր ու վիրավորներ ունի, բազմաթիվ տեխնիկա շարքից դուրս է եկել: Նրանք պարզապես տեսնում են, որ նրանց առջեւ տղաներ են կանգնած եւ փորձում են նրանց վախեցնել»,-նշել է նա:

Խաչատուրովը պարզաբանել է, որ բացի այդ տղաներից կան նաեւ տղամարդիկ, որոնք ցանկանում են նրանց հետ հավասար երկխոսություն վարել եւ հաղթել:

«1992 թվականին մենք պաշտպանել են Նոյեմբերյանը, մենք ունեցել ենք մի քանի տասնյակ ինքնաձիգներ, իսկ ադրբեջանցիներն արդեն ապահովված էին զենքով, եւ այդ պայմաններում մենք պահել ենք այդ բարձունքները, արյուն ենք թափել: Մեզնից վախեցել են, մենք նրանցից չենք վախեցել: Այժմ բոլորը վախեցնում են, որ պատերազմ կսկսվի: Պատերազմ չի սկսվի: Նրանք, ովքեր գիտեն՝ ինչ է պատերազմը, չեն ցանկանում այն: Սակայն վախենում են նրանք, ովքեր չեն պատերազմել եւ անգամ չեն ծառայել: Մենք ոչ մեկի առջեւ ծնկի չենք գա, ոչ մեկից ներողություն չենք խնդրի:

Մենք ամեն օր ավելի կուժեղանանք եւ արժանապատիվ կապրենք այս աշխարհում: Դա պետք է լինի մեր կրեդոն: Ես անկուսակցական եմ: Ես եկել եմ ասելու, որ գլխավորը կառավարության փոփոխությունն է:

Ռոբերտ Քոչարյանին ճանաչում եմ 1992 թվականից: Նա ունի տղամարդու բնավորություն, ուղեղը շատ լավ է աշխատում: Նա 100-տոկոսանոց հայրենասեր է, ունի լուրջ կապեր, նա մեր մարդն է, հայ է, երբեք չի դավաճանի, երբեք գլուխը չի խոնարհի ոչ մեկի առջեւ: Առաջարկում եմ քվեարկել Քոչարյանի եւ նրա թիմի օգտին»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Երեւանում
Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ հավաքական անվտանգության սպառնալիքներին ու դրանց դիմակայելու միջոցառումներին...
ՀԱՊԿ զորավարժություններ են մեկնարկել Տաջիկստանի հարավում. Հայաստանից եւս զինվորականներ են մասնակցում
Աֆղանատաջիկական սահմանի մոտ վարժանքները կանցկացվեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինծառայողների ․․․
Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. Օհանյանի փաստաբան
Պատկերացնու՞մ եք, խոսքը գնում է այն մարդու մասին, ով Արցախի հերոս է, Գեներալ գնդապետ, Արցախի ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախյան ազատամարտում…
ՀԱՊԿ-ի հիմնական սպառնալիքը միջազգային ահաբեկչական գործունեության աճն է
Նա նաեւ սպառնալիքներին է վերագրել կիբերտարածքում գործողությունների մասշտաբների աճը, Ուկրաինայում իշխող ռեժիմի հակառուսական հռետորաբանությունը...
ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են Ղարաբաղում վերջնական կարգավորման համար
«Ռազմական գործողությունները հաջողվեց դադարեցնել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ...
Ի տարբերություն ԱՄՆ-ի, Ռուսաստանն արտաքին քաղաքականության մեջ չունի գաղափարական տաբուներ․ Լավրով
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ կպաշտպանի միջազգային իրավունք, ՄԱԿ -ի կենտրոնական դերը համաշխարհային ասպարեզում․․․
Ամենաշատ