News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հունիսի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգողը հայտնեց, որ քրոջ՝ մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի տնից գողություն է արվել։ Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Դեպքի վայր օպերատիվ մեկնեցին բաժնի քրեական հետախույզները, քննիչներ ու փորձաքրեագետներ։

Տեղում պարզվեց, որ դուռը բացել են հարմարեցված բանալիով ու գողացել մի քանի տասնյակ հազար դոլարի ոսկյա զարդեր։ Հարուցվեց քրեական գործ։ Մալաթիայի քրեական հետախույզները ճշգրիտ օպերատիվ աշխատանքի արդյունքում տվյալներ ձեռք բերեցին բնակարանային գողությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։

Սկսվեցին Տավուշ քաղաքում հաշվառված, բայց Երևանում բնակվող 21-ամյա երիտասարդին հայտնաբերելու միջոցառումներ։ Ահազանգից երկու ժամ անց կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։

Քննչական բաժնում նա խոստովանական ցուցմունք տվեց։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնը։ Երիտասարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի…
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան ...
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում...
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ամենաշատ