News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը բողոք է հղել Կորեայի Հանրապետությանը հունիսի 15-ին Ճապոնական ծովում գտնվող Տակեսիմա (Տոկտո) կղզիների (որոնց հավակնում են Տոկիոն եւ Սեուլը) մոտ հարավկորեացի զինվորականների սկսած զորավարժությունների հետ կապված։ Այս մասին երեքշաբթի օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսում տեղեկացրել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Տակեսիմա կղզիները պատմականորեն, ինչպես նաեւ միջազգային իրավունքի տեսակետից Ճապոնիայի բուն տարածքներ են։ Այս առնչությամբ մենք հարավկորեական կողմին հայտարարել ենք կոշտ բողոք եւ կոչ ենք արել անհապաղ դադարեցնել զորավարժությունները»,- ընդգծել է կառավարության գլխավոր քարտուղարը։

Ավելի վաղ Կորեայի Հանրապետության ՌԾՈւ շտաբը հայտարարել էր, որ տեղի ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը, ինչպես նաեւ մերձափնյա պահպանությունը վիճելի կղզիների պաշտպանության համատեղ զորավարժություններ են սկսել։

Ճապոնական ծովում գտնվող Տակեսիմա կղզիները վեճի առարկա են Տոկիոյի եւ Սեուլի միջեւ։ Ճապոնիան պնդում է, որ Հարավային Կորեան ապօրինաբար զավթել է այդ տարածքները, որոնք ներառվել են Ճապոնական կայսրության կազմում 1905թ.։ Հարավկորեական իշխանությունները, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեան հայտարարում են, որ այդ փոքրիկ կղզեխումբը միշտ եղել է կորեական պետության կազմում։ Հիմա կղզիները վերահսկվում են Հարավային Կորեայի բանակի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ