News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի արվարձանում ամերիկյան սուպերմարկետում հասարակական վայրերում դիմակներ կրելու անհրաժեշտության շուրջ վեճը ավարտվել է կրակոցներով: Տեղական անկախ հետազուզական գործակալությունը հայտնում է, որ արդյունքում մեկ մարդ է սպանվել, երեք մարդ, այդ թվում` զինված անձը, վիրավորվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ բյուրոյի կայքում տեղադրված հաղորդագրության` սուպերմարկետ մուտք գործած 30-ամյա Վիկտոր Լի Թաքերը վիճաբանել է գանձապահի հետ «դիմակ կրելու» շուրջ: Նա դուրս է եկել խանութից` այդպես էլ ոչինչ չգնելով, ապա վերադարձել եւ կրակել է գանձապահ կնոջ վրա: Հանցագործությունը կանխել փորձել էր շրջանի շերիֆի տեղակալը, ով ոչ աշխատանքային ժամին գտնվում էր սուպերմարկետում. նրա եւ Թաքերի միջեւ փոխհրաձգություն էր սկսվել: Արդյունքում երկու տղամարդիկ էլ վիրավորվել էին, բացի այդ փամփուշտներից մեկը դիպել է մեկ այլ գանձապահի:

Ոստիկանությունը բերման է ենթարկել Թաքերին, երբ նա փորձում էր փախնել դեպքի վայրից: Հրաձիգը եւ շերիֆի տեղակալը հոսպիտալացվել են, երկրորդ գանձապահին տեղում են օգնություն ցուցաբերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ