News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Tesla ընկերության հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասկը Թվիթերի իր աքաունթում տեղեկացրել է, որ մտադիր է վաճառել ԱՄՆ-ում իրեն պատկանող վերջին տունը։ Մինչեւ այժմ առանձնատունը վարձով էր տրվում, տեղեկացնում է Lenta-ն։

«Որոշեցի վաճառել վերջին տունս։ Այն պարզապես կանցնի մի մեծ ընտանիքի տրամադրության տակ, որը կապրի այնտեղ։ Դա առանձնահատուկ տեղ է»,- գրել է Մասկը։ Հունիսի 9-ին նա հայտարարել էր, որ ազատվել է իր բոլոր տներից, բացի Սան Ֆրանցիսկոյի ծոցում գտնվող մի առանձնատնից. այն վարձով տրվում էր միջոցառումների կազմակերպման համար։

Tesla-ի ղեկավարը իր անշարժ գույքն ԱՄՆ-ում սկսել է վաճառել 2020թ. մայիսից։ Այն ժամանակ ամերիկյան Zillow օնլայն-բազայում հայտարարություն էր հայտնվել երկու տան իրացման մասին, որոնք պատկանում էին գործարարին։ Ողջ անշարժ գույքից ազատվելու մտադրության մասին առաջին անգամ Մասկը Թվիթերում տեղեկացրել էր անցած տարվա մայիսի 1-ին՝ գրելով, որ մտադիր է ազատվել անշարժ գույքից ԱՄՆ-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ