News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շեշտը պետք է դրվի Ռուսաստանի հետ հարաբերությունների եւ Մոսկվայի հետ երկկողմ պայմանագրի դրույթների վրա։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Ես ՀԱՊԿ-ից այս հարցում բացարձակապես ոչ մի բան չէի սպասում։ Առավելագույնը, որ կարող են անել՝ ինչ-որ հայտարարությունն է, խաղաղության, զսպվածության  կոչը։ Իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանի հարաբերությունները ՀԱՊԿ գրեթե բոլոր երկրների հետ, բացի Ռուսաստանից, անհամեմատ ավելի լավ են, քան Հայաստանի հարաբերությունները։ Համագործակցության մակարդակը թե՛ տնտեսությունում, թե՛ ռազմատեխնիկական ոլորտում նրանց մոտ նույնպես ավելի բարձր է, քան Հայաստանի հարաբերություններն այդ երկրների հետ։ Ինչո՞ւ իզուր տեղը օդն իրար տալ՝ հասկանալով, որ, դե, չի լինելու ոչ մի բան։

Ուստի այստեղ շեշտը, ես կարծում եմ, պետք է դնել Ռուսաստանի հետ հարաբերությունների եւ Մոսկվայի հետ երկկողմ պայմանագրի դրույթների վրա»,- ասաց երկրորդ նախագահը։

Խաչատուրովի գործը հետք թողե՞ց ՀԱՊԿ դիրքի վրա։ «Անշուշտ։ Մասամբ փչացրեց հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Դա պարզապես այդ կազմակերպությանը չհարգելու դրսեւորում չէր, որի մի մասն ես դու հանդիսանում։ Բոլոր փորձագետները Հայաստանում ասում էին՝ «մի արա դա», հիմարություն մի արա։ Բայց եւ այնպես, նրանք այդպես որոշեցին։ Մարտի 1-ի վերաբերյալ այդ մեղադրանքները լրիվ հօդս ցնդեցին։ Արդյունքում՝ մենք ստացանք ծանրակշիռ, արդեն պատասխան ապտակ  նաեւ ՀԱՊԿ-ից։ Բայց սադրեցինք այդ ամենը, իհարկե, մենք՝ հայկական կողմը»,- նշեց Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ