News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքական լիրան ընկել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման հաջորդ օրը:

Ելույթ ունենալով Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կայացած հանդիպումից հետո` Էրդողանը հասկացրեց, որ Թուրքիայի դիրքորոշումը ռուսական «Ս-400»-ի մասով չի փոխվել: «Մենք նախագահին (Բայդենին) «Ս-400»-ի մասով նույն կարծիքն արտահայտեցինք, ինչ նախկինում, եւ նաև արտահայտեցինք մեր դիրքորոշումը F-35-ի վերաբերյալ»,- ասել էր Էրդողանը:

ԱՄՆ-ն կասեցրել էր Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների արտադրության ծրագրին եւ պատժամիջոցներ էր կիրառել Պաշտպանության գնումների մարմնի դեմ` ի պատասխան 2019 թվականին «Ս-400»-ների ձեռքբերմանը:

Երեքշաբթի առավոտյան Ստամբուլում լիրան ընկել է 0.8 տոկոսով` հասնելով մեկ դոլարի դիմաց 8.52-ի:

Քաղաքական տարաձայնությունները նպաստել են Թուրքիայից օտարերկրյա կապիտալի արտահոսքին եւ լիրայի անկմանը: Թուրքական արժույթն այս ամսվա սկզբին ռեկորդային ցածր մակարդակի հասավ` 8.88-ի մեկ դոլարի դիմաց: Վերջին շաբաթվա ընթացքում լիրան աճել է, քանի որ որոշ ներդրողներ ակնկալում են, որ Բայդենը եւ Էրդողանը առաջընթաց կգրանցեն «Ս-400»-ների խնդրի լուծման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ