News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ցանկացած քաղաքական ուժ, որ մասնակցում է ընտրություններին, ակնկալում է հաղթանակ եւ ակնկալում է մեծ արդյունքներով. Բոլորս էլ այդ ակնկալիքներն ունենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Սյունիքի մարզում քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ ցուցակում ընդգրկված Լուսինե Բադալյանը:

Անդրադառնալով ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի եւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի միջեւ խոսակցության ձայնագրությանը, որտեղ վերջինս նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որ նրա նյարդերը չեն դիմանում, Լուսինե Բադալյանն ասաց, որ այդտեղ ոչ մի սկանդալային բան չի տեսնում. «Ցանկացած լսող մարդ հասկանում է՝ երբ է եղել այդ խոսակցությունը, իսկ այդ ժամանակ շատերս ենք եղել աֆեկտային վիճակում, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այնպիսի  հոգեվիճակում էինք, որ ելքեր էինք փնտրում: Կարծում եմ՝ այդտեղ որեւէ սկանդալ չկա: Եթե լրատվական դաշտը սկանդալ չի ընկալում հայհոյանքները, որոնք ընդդիմության կողմից հնչում են պաշտոնապես Նիկոլ Փաշինյանի աջակիցների ու ժողովրդի հասցեին, իսկ երկու քաղաքական գործիչների միջեւ քննարկումները ծայրահեղ հոգեբանական վիճակում, ցանկացած բան կարող է լինել: Հոգեկան առողջության մասին ոչ ոք ակնարկներ չի արել: Այդ թեզը գցում է ընդդիմությունը եւ լրատվական դաշտը սատարում է այդ թեզը, բայց ինչքան էլ մարդուն այդպիսի պիտակ կպցնեք, մարդն այդպիսին չի դառնում:

Այդ ժամանակ բոլորն էլ մտածում էին, թե ինչ անեն, որ ներքաղաքական լարվածությունը թուլանա: Փառք Աստծո ներքաղաքական լարվածությունը թուլացավ առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալեւ եւ ամեն ինչ ընկավ իր հունի մեջ: Այն, որ մեր թիմում լինում են նման քննարկումներ, որ չկանմեր թիմում արգելված թեմաներ, որ Նիկոլ Փաշինյանը տաբու չէ, որ որեւէ մեկը չկարողանա քննարկել իրեն եւ այս ամենը, ինչ ասվում է, շատ հաճախ հենց իր հետ էլ ենք քննարկվում»:

Տպել
Ամենաշատ