News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 29
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Աշոտ Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Փոփոխությունների սպասելիս

ՄԱՍ 3

Որևէ բարդ ֆորմուլա պետք չէ փնտրել մեր գոյատևության հարուստ տարեգրության մեջ, բավական է նայել քարտեզին և վերջին դարերի ընթացքում մեր տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխություններին: Արցախի հարատևության հիմքերը պետք է փնտրել իր նախնիների հողում ապրելու իրավունքը պաշտպանելու և այն անփոփոխ հաջորդ սերունդներին փոխանցելու նրա ժողովրդի քանդակած նպատակի և հանուն այդ նպատակի ամեն ինչ տալու պատրաստակամության մեջ:

Ամեն ինչ տալու և համազգային խնդիրները ճիշտ հասկանալու վարքագիծը 100 տարի առաջ արցախցի քաջերին տարել է Սարդարապատ, և երբ այսօր նույնիսկ իշխանությամբ օժտված որոշ գործիչներ «սայթաքում» են հայոց բանակի զինվորի կողմից Արցախի սահմանները պաշտպանելու հիմնավորումների հարցում, մնում ես զարմացած մեկ դար առաջ և այսօր ազգային քաղաքական մտքի բացարձակապես անհամեմատելի մակարդակներից:

Ղարաբաղյան վերջին պատերազմում մեր անհաջողությունների գլխավոր պատճառը նախորդ երեք տարիներին հայկական հանրությունը «հետևողականորեն» մասնատելու, տարբեր թիմերի բաժանելու և իրար նկատմամբ ատելություն սերմանելու քաղաքականությունն է եղել, որի պայմաններում դեռ որևէ ժողովուրդ չի կարողացել հաջողություն գրանցել (դա միայն պատերազմներին չի վերաբերում):

Անվտանգային ու պաշտպանական համակարգերին սիրողական մակարդակով տիրապետելու հետևանքը ռազմի դաշտում կրած անհաջողություններն են, և քանի որ այդ մասին շատ է խոսվել ու խոսվել է գործին տիրապետող մասնագետների, գործիչների կողմից, միայն մեկ օրինակ կբերեմ՝ հասկանալու համար, թե որտեղ է խախտվել մեր Սարդարապատ-Արցախ գիծը:

2016թ. ապրիլի 2-ի օրվա վերջին Ստեփանակերտի հրապարակը լեփ-լեցուն էր Հայաստանից ժամանած Երկրապահների կազմ ու պատրաստ ջոկատներով և հարյուրավոր կամավորականներով:

2020թ. Սեպտեմբերի 28-30-ին այդ ջոկատները դեռ նոր էին զինվում, իսկ մի քանի օր հետո պարզվեց, որ Գերագույն հրամանատար համարվող անձը «փայլուն մարտակոչ» է տարածել. գյուղերում 30 հոգանոց ջոկատներ կազմելու, մեկին հրամանատար ընտրելու մասին և այսպես մինչև… նետ ու աղեղ:

Ժամանակակից պատերազմներում ցանկացած մանրուք կարող է կարևոր դերակատարություն ունենալ, եթե այն գտնվում է տեխնոլոգիաներին տիրապետող բանակի ձեռքում, և այստեղ ամեն ինչ գործում է ժամացույցի մեխանիզմի օրինակով: Ցավալի է ու աններելի, որ մենք պարզապես ժամացույց լարողներ չունեցանք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկարան չի թաքցնում իր հետաքրքրությունը Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցում
«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի հիմնական մասը կապ կստանա Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ...
Հասարակությունը պետք է տեղեկացվի հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների վերաբերյալ․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ»
ՀՀ սահմաններին թշնամու շարունակական սադրանքներն ու սանձարձակ վարքագիծը․․․
Միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացանք՝ ինչ կատարվեց. վիրավորում ստացած ժամկետային զինծառայող
Մենք նրանց հանարժեք պատասխան տվեցինք...
4 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. նա երկու անգամ է վիրավորվել. Սահակ Օհանյան
Այսօր հայ-ադրբեջանական սահմանին մեր 4 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսի վիճակը բավարար է, մեկինը՝ միջին ծանրության…
Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո …
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Հաշվի առնելով այս առավոտյան Ադրբեջանի վերսկսած հարձակումները Հայաստանի վրա` առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ Կոնգրեսն անհապաղ...
Ամենաշատ