News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վերջերս ջրհեղեղից տուժած Ավստրալիայի քաղաքների մերձակայքում հսկայական սարդոստայններ են առաջացել:

Վիկտորիա նահանգի Գիպսլենդի շրջանի բնակիչները ասում են, որ սարդոստայնի նմանվող շղարշները հայտնվել են մի քանի օր տեւած հորդ անձրեւից հետո: Շրջաններից մեկում դրանք ծածկել են ճանապարհի ավելի քան մեկ կիլոմետրանոց հատված:

Փորձագետները ասում են, որ շղարշները ստեղծվել են գոյատեւման մարտավարության օգնությամբ, երբ սարդերը ցանց են հյուսում ՝ գետնից բարձրանալու համար:  

Museums Victoria-ի՝ միջատների գծով ավագ կուրատոր դոկտոր Քեն Ուոքերը ասել է, որ հավանաբար միլիոնավոր սարդեր սարդոստայններ են նետել շրջակա ծառերի վրա: «Ցամաքային սարդերին պետք է շատ արագ գետնից պոկվել», - ասել է նա The Age թերթին:

Արդյունքում ստացվել են հսկայական «բարակ» շերտեր, որոնք ծածկում են Սեյլի եւ Լոնգֆորդի միջեւ գտնվող ջրաճահճային տարածքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ