News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին՝ ազգային տոնի կապակցությամբ:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Վարչապետի մամուլի ծառայությունից։

Ուղերձում նշված է.

«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Իսլանդիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ։

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունն ու հանձնառությունը Իսլանդիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու հարցում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Իսլանդիայի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ