News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 03
Տեսնել լրահոսը

Միջազգային տնտեսագիտության օլիմպիադայի (IEO) կազմկոմիտեն հայաստանյան թիմին հրավիրում է մասնակցելու 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը կայանալիք օլիմպիադային:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Միջազգային տնտեսագիտական օլիմպիադան ամենամյա մրցույթ է՝ նախատեսված միջնակարգ դպրոցի մակարդակի աշակերտների համար:

Մրցույթը բաղկացած է երեք մասից՝ տնտեսագիտություն, ֆինանսական գրագիտություն և գործարարություն: Լավագույն անհատ մասնակիցները և թիմերը կստանան մրցանակներ:

2020 թվականին 40 երկիր արդեն միացել է IEO-ին, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Բրազիլիան, Իսպանիան և այլ առաջատար երկրներ: IEO-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, Նոբելյան մրցանակակիր Էրիկ Մասկինն է:

IEO-ի անունից օլիմպիադայի հայաստանյան մասնակիցներին ընտրելու իրավունքը վերապահվել է Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցին` British International School of Artmenia:

Հավելյալ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի բրիտանական միջազգային դպրոց (հասցե` Երևան 0033, Հայաստան, Բաղրամյան 67/1, հեռ.՝ (+374) 43 509 709, էլ. փոստ` [email protected], կայք):

Տպել