News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 28
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ և առանց դատարանի պարտադիր համարվող թույլտվության իրականացրել են ապօրինի խուզարկություն:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը:

«Քիչ առաջ խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ և առանց դատարանի պարտադիր համարվող թույլտվության իրականացրել են ապօրինի խուզարկություն:

Ստահակին ծառայողները ներխուժել են նաև Գյումրու մեր գրասենյակ: Մեզ տեղեկացրել են, որ հանձնարարված է հաջորդը Արարատի մարզը:

Այլ աղբյուրներից նաև հաստատեցին, որ ամբողջ Հանրապետությունով ունեն այդպիսի հանցավոր հանձնարարություններ:

Սիրելի թիմակիցներ և աջակիցներ, պատրաստ եղեք, դուք հրաշալի գիտեք այս կապիտուլյանտի ստորության աստիճանը: Գիտեք նաև, որ ուժեղ ենք միասին և ամբողջ մեր թիմը ձեր թիկունքին է:

Հաշված ժամեր անց բոլորը պատասխան են տալու, որևէ մեկը սրանցից չի պլստալու:

Վերջին անգամ եմ դիմում իրավապահներին, ուշքի եկեք, թուրքին մի ծառայեք: Նախազգուշացնում եմ. ձեր այսօրինակ հանցավոր արարքներին որևէ բացատրությամբ որևէ արդարացում չի լինելու...»,- գրել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ