News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

Բելառուսը պատրաստվում է հրաժարվել ընդունել Ուկրաինայի տարածքից թռչող ինքնաթիռները: Այս մասին 2-րդ քաղաքային մանկական կլինիկական հիվանդանոց կատարած այցի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «Բելառուսն այսօր»-ը:

«Դուք տեսնում եք, թե որքան զզվելի արարք թույլ տվեց Ուկրաինան: Մենք այստեղ փրկում ենք եւ կփրկենք նրանց մարդկանց, մարդիկ ոչ մի բանում մեղավոր չեն, բայց նրանք փակել են անցուղին մեզ համար: <...> Քանի որ Ուկրաինան փակել է մեր անցուղին, ապա մենք պարզապես չենք ընդունի ինքնաթիռներ Ուկրաինայից: Այսինքն, պետք է հավասար պայմաններ ստեղծել «Բելավիա»-ի մեր ինքնաթիռների համար, ասել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ այժմ բելառուսների մեծ հոսք է ուղեւորվում ռուսական եւ վրացական հանգստավայրեր: Ինչ վերաբերում է Թուրքիային եւ Եգիպտոսին, ապա պետության ղեկավարը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն համաձայնության մասին, որ բելառուսները կարող են օգտվել նաեւ ռուսական ավիաընկերություններից՝ Մոսկվայով տարանցման միջոցով։

Միեւնույն ժամանակ, Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին խորհուրդ է տվել քաղաքացիներին հանգստանալ հայրենիքում, որպեսզի նվազեցվի վարակման վտանգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել