News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 19
USD
405.15
EUR
407.5
RUB
6.87
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram-ալիք-ում արձագանքել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությանը Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցներ նախապատրաստելու առնչությամբ:

«Վաշինգտոնից հաղորդագրություններ են ստացվում մեր երկրի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ նախապատրաստելու մասին: «Հյուսիսային հոսք-2»-ը տեղի պաշտոնյաների շարադրմամբ կապվում է Նավալնիի հետ:

ԱՄՆ-ի անօրինական գործողություններին միշտ հաջորդել է մեր օրինական պատասխանը: Զարմանալի է, որ Վաշինգտոնում մի քանիսին այնպես է դուր գալիս խոչըդոտներով կարուսելին վազքը:

Ինչ վերաբերում է տնտեսական նախագիծը Նավալնիի հետ կապելուն, որի մասնակիցները մասնավոր օպերատորներ են եւ անկախ պետություններ, ապա ամերիկյան գաղափարախոսները բացահայտել են իրենք իրենց դեմքը. ենթադրյալ թունավորման շուրջ ամբողջ աղմուկը նրանց պետք է որպես սեփական ոչ կոմպետենտությունը լուծելու գործիք»,-գրել է Մարիա Զախարովան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ