News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այսօր սոցցանցում տեղեկություն էր տարածվել ու տեսանյութ հրապարակվել, որ անհայտ անձը «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ էր լցնում Երևանի փողոցներից մեկում։

Ոսիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․1 հոդվածի, այն է՝ քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելու հատկանիշներով արարք կատարելու կապակցությամբ նյութերն ուղարկվելու են ԿԸՀ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ