News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՌԾՈՒ-ն սկսել է իր նորագույն եւ առաջադեմ ավիակրի փորձարկումների շարքը եւ հզոր պայթյուններ է իրականացնում՝ պարզելու համար՝ արդյոք նավը պատրաստ է պատերազմի, հայտնում է AFP-ն:

Փորձարկումներից առաջինը, որը հայտնի է որպես Full Shock Shock Trials, տեղի է ունեցել ուրբաթ օրը: Ռազմածովային ուժերը պայթյունն իրականացրել են ամերիկյան Gerald R. Ford նավի մոտ, ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ Ատլանտյան օվկիանոսում Ֆլորիդայի ափերի մոտ տեղի ունեցած պայթյունը 3.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է առաջացրել:

Փորձարկումից հետո ռազմանավը տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման կենթարկվի:

Փորձարկումներն իրականացվում են «սեղմ ժամանակացույցի շրջանակներում, որը համապատասխանում է շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման պահանջներին՝ հաշվի առնելով փորձարկումների տարածքում ծովային ֆլորայի եւ ֆաունայի միգրացիան»,- հավելել է ՌԾՈւ-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել