News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 29
Տեսնել լրահոսը


Մենք գիտակցում ենք այդ պատասխանատվությունը, գիտակցում ենք, այն ինչ ասել ենք այս բեմից նախընտրական շրջանում եւ արդեն վաղը ժամը 9:00-ից մենք սկսելու ենք գործել: Այս մասին այսօր` Հանրապետության հրապարակում ասաց ՔՊ անդամ Մխիթար Հայրապետյանը` անդրադառնալով իրավաբանների մուրճով քարոզարշավ անելու վերաբերյալ մեկնաբանություններին:

«Մուրճից հետո պսեւդո իրավաբանները սկսեցին քննադատել թե քաղաքացիներին, եւ թե մեզ, որ թափահարում ենք այն: Երեկ արդեն դուք տվեցիք վարչապետին այս սուրը, նաեւ իրականացնելու արդարադատություն, օրենքի ողջ խստությամբ լինել անհանդուժող  հանցանքի, մեղքի եւ հանցագործության նկատմամբ  եւ ես ասում եմ, որ մենք գիտակցում ենք այդ պատասխանատվությունը, գիտակցում ենք, այն ինչ ասել ենք այս բեմից նախընտրական շրջանում եւ արդեն վաղը ժամը 9-ից մենք սկսելու ենք գործել»,-ասաց նա:

Մխիթար Հայրապետյանը նաեւ նշեց, որ անվտանգություն ասելով երկու հիմնական հիմնասյուն է տեսնում` կրթություն եւ գիտություն եւ տնտեսություն:

«Նախկինում կրթության համակարգը քանդելու միջոցով փորձ է արվել ունենալ չկրթված, անգրագետ հասարակություն, հույս ունենալով, որ այն լինելու է կառավարելի, չի իմանալու իր իրավունքները այս երկրի վրա եւ սեփական իշխանությունը կառավարության, ԱԺ-ի նկատմամբ, բայց նրանք սխալվել են, երեկ դա դուք ցույց եք տվել: Դուք կտրել եք յոթգլխանի վիշապի գլուխը եւ դրանով ավարտել եք վիշապների էջը Հայաստանում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ