News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ինտենսիվ շարունակություն է ստանում հանրության տարբեր շերտերի որակումներ տալը: Իրականում ի՞նչ ցույց տվեցին այս ընտրությունները: Նախ՝ Նիկոլ Փաշինյանը «հաջողեց» լուծել իր համար ամենակարևոր խնդիրներից մեկը. նա կապիտուլ յացիայի, հազարավոր զոհերի, կորսված տարածքների իր, բացառապես իր մեղավորությունը Հայաստանի քաղաքացիների 20-25 տոկոսի միջոցով «54 տոկոս» փաթեթավորմամբ բարդեց «ժողովրդի» վրա: Ինչո՞ւ 20-25 տոկոս:

Որովհետև ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների մոտ 50 տոկոսը, իսկ նշյալ «54 տոկոսը» հենց այդ հիսուն տոկոսից է: Եթե դրան գումարում ենք, որ այս ընտրություններն արդեն որակվել են որպես Հայաստանի պատմության մեջ ամենավիճահարույցը, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահել է մեր քաղաքացիների մոտ 20-25 տոկոսի քվեով: Այդուամենայնիվ, անկախ վերը նշված հանգամանքներից, ուզենք թե չուզենք, պետք է արձանագրել, որ, նույնիսկ հավանական ընտրախախտումները չհաշված, մոտ 500-600 հազար ՀՀ քաղաքացի քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, իսկ ավելի ստույգ՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի օգտին, անկախ նրանից՝ դա արել են ստիպված, հարկադրված, թե ի սրտե:

Այսինքն, այդ մարդիկ պատրաստ էին Փաշինյանի հետ կիսել խայտառակ պարտության, հազարավոր զոհերի, հայրենիքի մի մեծ հատվածի կորստի, անվտանգության խարխլման մեղքն ու պատասխանատվությունը: Եվ նույնիսկ այդ պարագայում հանրությանը որակումներ տալը լավագույն ճանապարհը չէ: Ու դա վերաբերում է բոլոր կողմերին: Մենք այլ ժողովուրդ չունենք, լավ թե վատ, սա մենք ենք՝ տարբեր շերտերով, մտավոր տարբեր ունակություններով, տարբեր պատկերացումներով, իրականության տարբեր ընկալումներով: Պարզապես հարկավոր է եզրակացություններ անել ու ճիշտ աշխատել հանրության հետ՝ նրա մի հատվածին «նիկոլիզմի» մակարդակից փրկելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ