News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհում սպառազինությունների նոր մրցավազքի ռիսկեր է տեսնում եվրոպական անվտանգության համակարգի դեգրադացիայի համատեքստում։ Ռուսաստանի նախագահն այսպիսի կարծիք է հայտնել իր «Լինել բաց՝ չնայած անցյալին» հոդվածում՝ հրապարակված երեքշաբթի Կրեմլի կայքում եւ Die Zeit գերմանական շաբաթաթերթում։ Նյութը Հայրենական մեծ պատերազմի սկսվելու 80-րդ տարելիցի առիթով է։

«Այժմ եվրոպական անվտանգության ողջ համակարգը խիստ դեգրադացվել է։ Մեծանում է լարվածությունը, իրական են դառնում սպառազինությունների նոր մրցավազքի ռիսկերը»,- փաստել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ կողմերը բաց են թողնում հսկայական հնարավորություններ, որոնք տալիս է կոոպերացիան։ «Մանավանդ որ այն այդքան կարեւոր է այժմ, երբ մենք բոլորս բախվել ենք ընդհանուր մարտահրավերների՝ համավարակ եւ դրա ծանրագույն սոցիալ-տնտեսական հետեւանքներ»,- ընդգծել է նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ