News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի առավոտյան բիթքոինի արժեքն աճում է երեքշաբթի 30 հազար դոլարից ցածր ընկնելուց հետո, վկայում են աճուրդների տվյալները:

Binance բորսայում բիթքոինի գինն աճել է 2.98 տոկոսով եւ կազմել 33875 դոլար: CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկներ է կատարում ավելի քան 20 բորսաների միջին գնի հիման վրա, բիթքոինը թանկանում է 2.94 տոկոսով՝ կազմելով 33 888 դոլար: Ամենուր դինամիկան տրվում է մեկ օրվա կտրվածքով:

Բիթքոինը շտկվում է երեքշաբթի զգալի անկումից հետո, երբ կրիպտոարժույթի արժեքն ընկել էր 30 հազար դոլարի նշագծից ներքեւ: Ցուցանիշն այս մակարդակին է իջել հունվարի 27-ից ի վեր առաջին անգամ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ