News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 31
Տեսնել լրահոսը

«Պատիվ ունեմ» դաշինքում չկան ապօրինի հարստացած անձինք, համեմայնդեպս, ես չեմ ճանաչում այդպիսի անձանց, որոնք պատրաստվում են փախչել Հայաստանից կամ լքել երկրի սահմանները: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ապօրինի հարստացած անձինք պետք վերադարձնեն գողացածը, որպեսզի իշխանությունները նրանց հետեւից չգնան:

«Այդ հարցին թող պատասխանեն ապօրինի հարստացածները: Ես ոչ ապօրինի գույք ունեմ, ոչ ապօրինի հարստացած եմ, ոչ էլ առհասարակ այնքան հարուստ եմ, որ ինչ-որ մի բան էլ վերադարձնեմ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու այդքան քիչ ձայն հավաքեց իրենց դաշինքը, Վանեցյանը պատասխանեց.

«Ցանկացած ունեւոր մարդ կամ մի քիչ բարեկեցիկ ապրող մարդ մեր քաղաքացու մոտ ասոցացվում է թալանչու, գողի, ապօրինի հարստացած մարդու հետ: Հարուստ լինելը, փող ունենալը, որին մարդը հասել է աշխատանքի շնորհիվ, վատ չէ: Ինչքան շատ հարուստ մարդիկ շատ լինեն, այնքան երկիրը կլինի հզոր, մարդիկ կապրեն լավ: Եթե մարդը բիզնեսմեն է, ապրում է ավելի լավ, եթե վարձու աշխատող է, ապրում է ավելի վատ: Բայց պետք չի ամեն լավ ապրող մարդուն ասել գող: Լավ ապրող բոլորը չեն, որ գող ու թալանչի են»:

Տպել
Ամենաշատ