News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ես երեկ հանդիպել եմ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին, հանգիստ միջավայր է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Նշենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին Լոռու մարզպետարանում 10 հոգով, նրանց թվում՝ մարզպետը, ծեծի են ենթարկել։

«Ոչ, դա իրականությանը չի համապատասխանում, նման բան տեղի չի ունեցել։ Ես իրեն երեկ հանդիպել եմ, բայց ծեծ չի եղել։ Հանգիստ միջավայր է եղել»,- պատասխանեց մարզպետը։

Հարցին՝ արդյոք ինքը պահանջե՞լ է Օձունի համայնքապետի հրաժարականը, մարզպետն ասաց՝ ոչ։

«Երեկվա հանդիպումն աշխատանքային թեմայով էր, տարբեր հարցեր ենք քննարկել»,- ասաց նա։

Հարցին՝ ինքն ինչպիսի՞ հարաբերություններ ունի համայնքապետ Տիտանյանի հետ, մարզպետը պատասխանեց. «Նորմալ հարաբերություններ ունենք»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 22-ին, «Հայաստան» դաշինքն ահազանգ էր ստացել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում այն համայնքների ղեկավարները, որոնք «Հայաստան» դաշինքի թիմակիցներն են, այդ համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։

Նշենք, որ Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։

Ինձ ծեծի են ենթարկել 10 հոգով, նրանց թվում է եղել նաեւ Լոռու մարզպետը. Օձունի համայնքապետը մանրամասներ է պատմում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի…
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան ...
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում...
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Ամենաշատ