News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի կառավարությունը կտապալվի ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո արդեն վեց ամիս անց, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզական հանրության տվյալները:

ԱՄՆ-ն արդեն երկրից դուրս է բերել իր զինծառայողների 3,5 հազարին:

Մնացած զորախումբը դուրս կբերվի մինչեւ սեպտեմբերի 11-ը: Նման ժամկետ է սահմանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Աֆղանստանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Դեբորա Լայոնսի խոսքով՝ «Թալիբան» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները մայիսին հարձակողական օպերացիայի սկզբում վերահսկողության տակ են առել Աֆղանստանի ավելի քան 50 շրջան, եւ, ենթադրաբար, այժմ օպերացիաներ են պատրաստում մի շարք նահանգներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ