News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին արագ ապաքինում եմ մաղթում: Այս մասին հունիսի 24-ին կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Ընդ որում, նա հրաժարվեց մեկնաբանել Չարչյանի շուրջ ստեղծված իրավիճակը: «Բայց մենք նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ենք ցուցաբերում, եւ հուսով եմ, որ նա շատ շուտ կապաքինվի եւ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Ավանեսյանը:

Հարցին՝ արդյո՞ք նա պատրաստվում է երաշխավորագիր ներկայացնել Չարչյանին ազատ արձակելու համար՝ նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ հարցը բաց է: «Կապրենք-կտեսնենք»,- ասաց Ավանեսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ